2016թ. հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի թիվ 23/01 ընտրատեղամասում ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս.Մ.-ին նույն համայնքի ղեկավարի թեկնածու Հ.Ս.-ն սպառնացել է ընտրությունների արդյունքներն իր օգտին չլինելու դեպքում հաշվեհարդար տեսնել, այնուհետև, հոկտեմբերի 4-ին՝ ձայների վերահաշվարկից հետո, համայնքի ղեկավարի պաշտոնում չընտրված Հ.Ս.-ն շարունակել է Ս.Մ.-ին ուղղված իր սպառնալիքները:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել և ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ: