ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ցուցաբերած ակտիվ աշխատանքի համար:
Պատվոգիրը շնորհել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հոկտեմբերի 6-7-ը Ղազախստանի Հանրապետությունում կայացած ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 23-րդ նստաշրջանի ավարտին: Հովհաննես Հովսեփյանը նաև հուշամեդալ է ստացել ղազախստանյան պաշտոնակցից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դաուլետ Երգոժինից: