Ոստիկանությունը երթուղայինի վարորդին է փնտրում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 15-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ աջ ոտնաթաթի 5-րդ մատի կոտրվածքով բուժօգնության է դիմել օտարերկրյա քաղաքացուհի, բուհերից մեկի 3-րդ կուրսի ուսանողուհի Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է հոկտեմբերի 6-ին, ժ. 18.15-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի մոտ, երթուղային տաքսու կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Ա.-ն բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է հիվանդանոցից:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել