Ի՞նչ է եղել և ի՞նչ է սպասվում այսօր՝ Երևանի տոնի կապակցությամբ

«Էրեբունի-Երևան 2798»՝ «Երևան՝ արևի մայրաքաղաք» միջոցառման ծրագիրն է.

aa76f4a5eb456a8b81c7be6d5db32cd360805a3610:00-11:30 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով

«Սանիթեք» ընկերության՝ տոնականորեն զարդարված նոր ու ժամանակակից ջրցան մեքենաների առավոտյան երթը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում սկսվել է ձայնային ազդանշաններով և վերածվել իսկական շքերթի: Սրանով մեկնարկել է «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2798» -ի տոնակատարության միջոցառումների ծրագիրը։

11:00-12:00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում.4cf5b1847b3184ce8ad560919179f7c38af5877d

Արձանների լվացման առաքելությունն այս տարի ևս սիրով ստանձնել են Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի, ինչպես նաև այլ կամավորներ:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս արձանների լվացման աշխատանքներին աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատները՝ տրամադրելով համապատասխան տեխնիկական միջոցներ և մարդկային ռեսուրս: Կամավորների ջանքերով լվացվել են Գայի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Վիլյամ Սարոյանի, Պարույր Սևակի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Խաչատուր Աբովյանի, Եղիշե Չարենցի, Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի, Գևորգ Չաուշի, Արամ Խաչատրյանի, Սասունցի Դավթի և այլ հուշարձաններ:

11:30-19:00 ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» /Սարյան պուրակ/

12:00-20:00 «Արտադրված է Երևանում. ԳՕՍՏ…» ցուցահանդեսի բացում /Երևանի պատմության թանգարան/

12:30-13:30 «Երևան՝ արևի քաղաք» կավճանկարչություն /Երևանի քաղաքապետարանի դիմաց/

13:00-22:00 «Հնաոճ մեքենաների ցուցադրություն» /Շահումյանի հրապարակ/

13:30-18:00 Մանկական տոնական ծրագրեր. տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ /Մանկական զբոսայգի/

14:00-15:00 Պարալիմպիկ մարզիկների, մասնակիցների երթ /Մոսկվա կ/թ-ից Հանրապետության հրապարակ, Երևանի քաղաքապետարան/

14:00-18:00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի, լարախաղացության, ժողովրդական երգարվեստի տոնահանդես /Էրեբունի փողոց/

14:00-17:30 Հայաստանյան ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի ողջույնի հարթակ /

Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ /

14:30-22:30 «Էրեբունի – Երևան» երիտասարդական ֆլեշմոբերի մեկնարկ /ամենուրեք/

14:30-15:30 Փողային նվագախմբերի տոնական քայլերթ /Հյուսիսային պողոտա/

14:30-19:00 «Նվիրում մայրաքաղաքին» ՀՀ մարզերի գեղարվեստական մաղթանքը /Շ. Ազնավուրի հրապարակ/

15:00-19:30 «Երևանյան զբոսանք. հնի ու նորի հանդիպում» /Հյուսիսային պողոտա/

15:00-18:00 ՈՒսանողական հարթակ /Կոնսերվատորիայի պուրակ/

15:30-17:30 «Մարզական Երևան» սպորտային ցուցադրական ելույթներ /Ազատության հրապարակ/

15:30-18:30 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն Երևանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/

16:00-20:00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ /Կարապի լիճ/

16:00-18:00 Տիկնիկների շքահանդես /Սայաթ–Նովա փողոց, Տիկնիկային թատրոնի դիմաց/

16:30-17:30 Կինոլոգիա – վարժեցված սպորտային շների ցուցադրական ելույթ /Ազատության հրապարակ/

16.30-18.30 Անվանի շախմատիստներին մրցակից են Երևանի շախմատի դպրոցների սաները /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/

17:30-22:00 «Իմ հայկական մայրաքաղաք» տոնահամերգ /Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ/

18:00-20:00 «Երևանյան երգեր» կարաոկե /Հյուսիսային պողոտա/

18:30-21:00 «Արևային ջազ» /Կասկադ համալիր, Գաֆէսճեան կենտրոն/

18:30-20:00 Ազգագրական պարերի շքերթ /Ազատության հրապարակ/

18:30-20:00 Դասական երաժշտության համերգ /Կոնսերվատորիայի դիմաց/

19:00-22:00 «Արևի քաղաք» համերգ /«Էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակ/

19:00-22:30 «Հավերժող Երևան» ֆիլմի ցուցադրում /Կարապի լիճ/

20:00-22:00 Ռոք համերգ /Ազատության հրապարակ/

19:30-22:30 Հեղինակ կատարողների երեկո /Շ. Ազնավուրի հրապարակ/

20:00-20:30 Հեծանվավազք /Արգիշտիի, Իտալիայի փողոցներ, Հանրապետության հրապարակ/

22:00-23:30 Երիտասարդական դիսկոտեկ /Ազատության հրապարակ/

22:00 Տոնական հրավառություն

Նշենք նաև, որ այս տարի տոնակատարության համար նախատեսված ավագանու կողմից հաստատված ՝130 մլն դրամ բյուջեն կրկնակի կրճատվել է:  Կծախսվի 65 մլն դրամը: Նախորդ տարիների համեմատ, այս տարին ամենահամեստն է:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել