Ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (թարմացված)

Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր /155 կրակոց/ և <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի հեռահար դիպուկահար հրացան /109 կրակոց/:

Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17 (հաստոցավոր ավտոմատ նռնականետ)՝ 1 արկ:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նշենք, որ երեկ ՊԲ տվյալների համաձայն հայ դիրքապահների վրա արձակվել է 850 կրակոց, ադրբեջանցները կիրառել են նաև <<ԻՍՏԻԳԼԱԼ>> և <<Սև նետ>> տիպի հեռահար դիպուկահար հրացաններ:

ԼՂՀ ՊԲ-ն այսօր նաև լուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են այն մասին, որ կիրառված ՀԱՆ զինատեսակից վնասվել է ՊԲ մեքենաներից մեկը:

3-57f742426d8a8 2-57f742339a7ad 1-57f742208fc29

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել