ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ունի մեկ բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք ու ավտոտնակ: Այս մասին նշվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացծար հայտարարագրից:
Բացի այդ պարոն Մանուկյանը տիրապետում է նաև 10 հազար ՀՀ դրամի բաժնեմասի: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնած փոխառությունը կազմել է 130 հազար 608 դոլար:
Նախարարը դրամական միջոցներ է կուտակել ֆունտ ստեռլինգով 42 հազար 400-ի չափով, իսկ մեր փոխարժեքով նա ունի 12 մլն 813 հազար ՀՀ դրամ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 34,6 մլն դրամ:
Իրավաբան.net