Ազգային Ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանը, Կարինե Աճեմյանը և Մկրտիչ Մինասյանը օրենսդրական նախաձեռնության կարգով գործադիր են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի՝
1) 1-ին մասով, ըստ էության, առաջարկվում է լրացումներ կատարել ՀայաստանիՀանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով նախատեսված՝ պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հանցակազմի առարկայում և օբյեկտիվ կողմում: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է նշված հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաև պատմական կամմ շակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, արխիվային կամ այլ փաստաթղթերը ոչնչացնելը, վնասելը, կեղծելը կամ աղավաղելը»: Առաջարկը նպատակ ունի`
2) հոդվածով պաշտպանվող առարկաների ցանկը լրացնել արխիվային փաստաթղթերով,
3) ոտնձգության եղանակների շարքը լրացնել «կեղծելով» և «աղավաղելով»:
Կառավարոթյունն այսօր որոշեց, որ ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
Իրավաբան.net