Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր՝ հերթական նիստին որոշել է Էդգար Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Նման որոշում առկա է կառավարության նիստի օրակարգում, այն ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Մեկ այլ նախագծով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը կվերակազմավորվի ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի:
Իրավաբան.net