ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախնական քննությամբ պարզվել է, որ քաղաքացի Լ.Վարդանյանը պետական միջոցներից գումար հափշտակելու նպատակով ենթադրյալ հաշմանդամության վերաբերյալ իրավասու մարմիններին ներկայացրել է կեղծ փաստաթղթեր:
Մասնավորապես՝ ձեռք է բերել և ռազմաբժշկական հանձնաժողով, ինչպես նաև զինկոմիսարիատ ներկայացրել կեղծ տվյալներ առ այն, որ նա 1990-1994թթ. ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորվել և ստացել է «կոնտուզիա»։ Ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա Լ.Վարդանյանը ձեռք է բերել մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած ազատամարտիկի կարգավիճակ և դրամական օգնություն, պարգևավճար ստանալու իրավունք, տարիներ շարունակ ստացել իրեն հասանելիք՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի հավելումներից ավել գումար, ինչպես նաև՝ ֆինանսական պետական աջակցություն՝ բնակարան գնելու համար:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Լ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: