Վարչապետ Կարեն Կարապետյանը 4 բնակարան ունի, մեկ այգետնակ: Այս մասին նշվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած վարչապետի հայտարարագրից:
Բացի անշարժ գույքից, նա նաև ունի LEXUS LX 470 և TOYOTA LAND CRUISER 100 4.5 I մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև 8 մլն դրամը գերազանցող երեք ձեռքի ժամացույց:
Կարեն Կարապետյանը նաև տիրապետում է 50 մլն դրամ բաժնեմասի:
Պարոն Կարապետյանը դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3,7 մլն ԱՄՆ դոլար, 850 հազար եվրո, 120 մլն դրամ ու 55 մլն ռուսական ռուբլի:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները դրամով անցնում են 70 մլն-ը, իսկ ռուբլով 32 մլն-ը:
Իրավաբան.net