Թմրամիջոց` աղցանի միջից

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ, քրոջ` Ս. Վ.-ի կողմից որպես հանձնուք բերված աղցանի միջից հայտնաբերել և առգրավել են «B 8» գրառմամբ 10 դեղահաբ և 1,7 գրամ ընդանուր քաշով սուր հոտով սև կոշտ զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

kosh_01_b8

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել