ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիր է ստորագրել, որի համաձայն.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրա-պետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչում-ների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, անկախ պետականության կայացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Միքայելի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ պարգևատրել Տիգրան Մեծի շքանշանով: