ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:
Նշենք, որ Գանձասար թերը հայտնում է, որ այսօր վաղ առավոտյան զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: Հրթիռակոծման հետևանքով զոհերի եւ վիրավորների մեջ կան նաև հայեր: Վերջին տվյալներով՝ 5 զոհ, 11 վիրաւոր
Զոհերն են.
Արման Հինտոյեան
Ծիլա Ճապաղջուրեան
Յասմիկ Կիրակոսեան-Պէրէճիքլեան
Միրէյ Հինտոյեան
Բիէր Հարիրօ
Վիրավորներ՝
Գառնիկ Կարապետեան
Ծովիկ Գապիքեան
Արա Արամեան
Մարի Կարապետեան
Արշակ Պէրէճիքլեան
Եագուպ Հարիրօ
Ճորճ Հարիրօ
Յարութ Աւագեան
Պէթի Լախոյեան-Հինտոյեան
Մովսէս Հինտոյեան
Նազար Զարմինեան
ՀՀ ԱԳՆ-ն գրում է. Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:
Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ:
Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։