ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի կենսագրությունը

Վահե Ստեփանյանն այսօր նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնին: Ստեփանյանը ծնվել է Երևանում, 1971 թ.-ի,  դեկտեմբերի 5-ին:

Կրթություն
1991-1996 թթ.- Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտ

Աշխատանքային գործունեություն
1989-1992թթ.- Հայկական ՍՍՀ գլխավոր հաշվիչ կենտրոն` տեխնիկական սպասարկման բաժնի տեխնիկ
1997թ.- ՀՀ վիճպետվարչություն` առևտրի սպասարկումների բաժնի II կարգի մասնագետ
1997-1998թթ.- «Հայգազարդ» պետական կոնցեռն` արտաքին կապերի վարչության իրավաբան
1998-2011թթ.- «Հայռուսգազարդ» ՓԲԸ` արտաքին կապերի վարչության իրավախորհրդատու, վարչության պետ, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար, գլխավոր տնօրենի օգնական, աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2011թ.- Երևանի քաղաքապետարան` աշխատակազմի քարտուղար
2011-2016թթ.- «Հայռուսգազարդ» ՓԲԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ` աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ղեկավարությանը կից աշխատակազմում
2016 թ. սեպտեմբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է: 2010թ.-ին արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել