Ի՞նչ պետք է իմանան արտասահմանից Հայաստան մեքենա ներկրող վարորդները

Հենց սահմանի վրա ավտոմեքենայի կամ այլ ապրանքի գինը արհեսատականորեն բարձրացվում է: Ասում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան կազմակերպությունների դաշինքի անդամ, Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանը:

«Մաքսային ծառայությունները մեծամասամբ և հիմնականում հենց շուկայական գնի մեթոդով են մաքսազերծում մեքենաները, իսկ դա ենթադրում է, որ ներկրվող ապրանքի տեսակի՝ Հայաստանում գործող շուկայական գնից ելնելով են նրանք մաքսային արժեքը որոշում, ինչը նշանակում է, որ հենց սահմանի վրա ավտոմեքենայի ու այլ ապրանքի գինն արդեն արհեստականորեն բարձրացվում է»,- նշեց մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը, որ մշտապես քննարկվել է հարցը, որ ՊԵԿ-ը գաղտնի է պահում մեքենաների մաքսային արժեքների գնացուցակը, սակայն այդպես էլ խնդրին լուծում չի տրվում, մասնագետը արձագանքեց, որ այդ տվյալներն իրենք չեն կարողացել գտնել, առաջարկություններ են ներկայացրել, որ դրանք հրապարակային դարձնել, սակայն ապարդյուն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել