Պտղավանում քվեարկել են մահացած անձի փոխարեն. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ:

Տավուշի մարզային քննչական վարչությունում ստացվել են նյութեր առ այն, որ 2016թ. սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թիվ 40/5 ընտրատեղամասում ստորագրել են ընտրացուցակներում ընդգրկված Պտղավան գյուղի մահացած բնակիչ Վասիլի Արամի Ղևոնդովի անվան դիմաց և կատարել քվեարկություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում 27.09.2016թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը  պարզելու ուղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել