Ավտովթար Երասխում․ տուժողներից երկուսը երեխաներ են

Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 53-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-2101» մակնիշի 40 XX 909պ/հ (վարորդ՝ 1982 թ. ծնված Ս. Շ.) և «Mercedes-Benz» մակնիշի 34 SD 907պ/հ (վարորդ` 1982 թ. ծնված Վ. Գ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1976 թ. ծնված Ա. Մ.-ը և «ВАЗ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1986 թ. ծնված  Խ. Ղ.-ը ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 1982 թ. ծնված Լ. Ս.-ը, 2011 թ. ծնված Ս. Ս.-ը և 2007 թ. ծնված Մ. Ս.-ը,  «ВАЗ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 1970 թ. ծնված Ն. Դ.-ը, 1995 թ. ծնված  Ն. Ղ.-ը տեղափոխվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները և օգնել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան մոտեցնել ավտոքարշակին:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել