Հայտնի դարձան երեք նոր նախարարների կենսագրական տվյալները

Սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրերով 3 նախարարություններ ունեցան նոր նախարարներ: Իրավաբանnet-ը ներկայացնում է նրանց կենսագրական տվյալները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը ծնվել է 1962թ-ի  հոկտեմբեր 28-ին:

Կրթություն
1979-1984թթ.-Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ, որակավորումը՝ ինժեներ-ռադիոտեխնիկ

Աշխատանքային գործունեություն
1984-2000թթ.-Երևանի էլեկտրաապարատների գործարան` ինժեներ-կոնստրուկտոր,
կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ
2000-2006թթ.-«Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն
2006թ.-«Արմենթել» ՓԲԸ` գլխավոր կոմերցիոն տնօրեն
2006-2010թթ.-«Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ
2008-2012թթ.-«GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ
2012-2016թթ.-«GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ
2016թ. սեպտեմբերի 20-ից՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստի սպա: Տեխնիկական գիտությունների թեկնածու է:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ծնվել է 1972 թ-ի մարտի 31-ին:

Կրթություն
1988-1993 թթ. – Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ

Աշխատանքային գործունեություն
1998-2016 թթ. – Երևանի կոնյակի գործարանի «Պեռնո Ռիկար» խումբ` փորձագետ հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն
2016 թ. սեպտեմբերի 20-ից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար

Այլ տվյալներ
Ծառայել է ՀՀ Զինված ուժերում

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք որդի

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ծնվել է 1968թ-ի ապչիլի 8-ին:

Կրթություն
1985 – 1992թթ.  – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
1993 – 1995թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարան

Աշխատանքային գործունեություն
1994 – 1995թթ. – «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթ` հատուկ թղթակից
1995 – 1997թթ. – Բանկային վերահսկողների Բազելյան միջազգային կոմիտե` Անդրկովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանային խմբի գործադիր քարտուղար
1995 – 1997թթ. – ՀՀ կենտրոնական բանկ` աշխատակազմի ղեկավար/խորհրդի քարտուղար
1996 – 2001թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ` հայցորդ
1997 – 1998թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` աշխատակազմի ղեկավար/գլխավոր վարչության պետ
1997 – 1998թթ. – Տնտեսական բարեփոխումների տեղեկատվական-վերլուծական կենտրոն (Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիր)` ծրագրի ղեկավար-կենտրոնի տնօրեն
1998 – 1999թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
1999 – 2001թթ. – Հայաստանի ազգային հեռուստատեսություն` գործադիր տնօրենի տեղակալ
2001 – 2003թթ. – Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն` խորհրդի փոխնախագահ
2003 – 2004թթ. – «Միցուբիսի» կորպորացիա` խորհրդատու
2004 – 2011թթ. – «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ` գլխավոր տնօրենի տեղակալ
2005 – 2008թթ. – Հայաստանի պետական տնտեագիտական համալսարան` հայցորդ
2011 – 2015թթ. – «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ` գլխավոր տնօրենի տեղակալ
2012թ. – «Թելասի» ԲԸ` գլխավոր տնօրեն
2015-2016թթ. – «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն
2016թ. սեպտեմբերի 20-ից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

Այլ տվյալներ
Զինապարտ է: Տնտեսագիտության դոկտոր է:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել