ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցում ԱԺ մի քանի պատգամավորի պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մկրտիչ Հակոբի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:
Պարգևատրվել են նաև ԱԺ պատգամավորներ
Արտակ Դավթյանը,
Մհեր Շահգելդյանը,
Մկրտիչ Մինասյանը,
Արմեն Ռուսատմյանը,
Միքայել Մելքումյանը,
Հակոբ Հակոբյանը: