Պարգևատրում իրավական ոլորտի ներկայացուցչներին՝ Մխիթար Գոշի մեդալով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Անկախության 25-ամյակի կապակցությամբ Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել իրավական համակարգի մի քանի պաշտոնակատարներ, այդ թվում՝

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Ռաֆայել Ալեքսանդրի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ,

Գորիսի կայազորի զինվորական դատախազ Մարգար Սարիբեկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ,

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Մամիկոն Լիբկնեխտի ԴՐՄԵՅԱՆԸ,

ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Բաղիշի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ,

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Կոստյայի ՄԱՐԴԱՆՅԱՆԸ,

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Լևոնի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ,

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ Աշոտ Արմենի ՕՀԱՆՅԱՆԸ,

ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Կարեն Ֆրիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել