Պարզվել է Արշակ Գրիգորյանի ինքնասպանության դեպքին հաջորդած գործողությունները

Արշակ Գրիգորյանի՝ ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է ակտիվ քննչական գործողություններ։ Մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ հանձնարարականներ են տրվել նաեւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, այս մասին Իրավաբանnet-ին ասաց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Պարզվել է դեպքին հաջորդած գործողությունները։ Նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնասպանությունը կատարվել է իրենց առանձնատան նկուղում, որի ժամանակ տան բակում են գտնվել ընտանիքի անդամները (մայրը, եղբոր կինը, մեկ այլ ազգական), ովքեր էլ հայտնաբերել են նրան՝ հրազենային վնասվածքով եւ անմիջապես տեղափոխել բժշկական կենտրոն, սակայն գլխի շրջանում ստացած միջանցիկ հրազենային վնասվածքը եղել է մահացու։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ եւ գնդակ։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դատաձգաբանական, դատամատնադրոշմային, դատագենետիկական, դատակենսաբանական։

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել