Գողացել էր ոսկյա զարդեր ու համակարգիչ

2015 թ. դեկտեմբերի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով՝ Ս.-ի բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և նոութբուք:

Սեպտեմբերի 19-ին քննչական բաժնից Նոր Նորքի բաժնում գրություն է ստացվել, որ նշված գողությունը կատարել է ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված՝ 1985 թ. ծնված Կարեն Օ.-ն:

Գողոնը մասամբ առգրավված է:
Կարեն Օ.-ն կալանավորված է:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել