«Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվում է Բալասանյան դաշինքի քարոզարշավը:
Հայտնում ենք մեր խոր ցավակցություը և զորակցությունը Գրիգորյանների ընտանիքին»,- նման հայտարարություն է տարածել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբը:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում արձակված կրակոցների հետևանքով սպանվել է քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդին՝ Արշակ Գրիգորյանը: Ոստիկանության հաղորդած տվյալներով՝ նրա դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։