Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահան Մարտիրոսյանը նշանակվել է տրանսպորտի և կապի նախարար։ Նա ծնվել է 1962 թվականին, անկուսակցական է։ 1984 թվականին ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտը, տեխնիկական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի 1 երեխա։
1984 -2000 աշխատել է Երևանի էլեկտրաապարատների գործարան` ինժեներ-կոնստրուկտոր, կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ,
2000 – 2006 «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն,
2006 – 2006 «Արմենթել» ՓԲԸ` գլխավոր կոմերցիոն տնօրեն,
2006 – 2010 «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ,
2008 – 2012 «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ,
2012 – 2016 «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ: