Այսօր նախագահի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Ալեքսան Հարությունյանը: Վերջինս ծնվել է 1965 թ. հուլիսի 10-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում։
Կրթություն
- 1989 թ. – ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը,
- 1989-92 թթ. – սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։
Աշխատանքային գործունեություն
- 1989 թ. – աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ որպես գիտաշխատող։
- 1991 թ. – Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի «Հանրապետություն» միավորման ստեղծագործական խմբի ղեկավար։
- 1991-1992 թթ. – Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի «Հայլուր» ստեղծագործական խմբի ղեկավար,
- 1992 թ. – «Արցախ» ստուդիայի ղեկավար։
- 1992 թ. հոկտեմբերից մինչև 1993 թ. մայիս – ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
- 1993 թ. մայիս-հունիս ամիսներին – ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպական երկրների վարչության երկրորդ քարտուղար։
- 1993-1995 թթ. – Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղարը, հետագայում՝ առաջին քարտուղարը։
- 1995-1997 թթ. – Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ։
- 1997-1998 թթ. – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։
- 1998-1999 թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
- 1998-1999 թթ. – ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
- 1999-2003 թթ. – ՀՀ Նախագահի խորհրդական։
- 2003-2013 թթ. – Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։
- 2014 թ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդական։
- 2014 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես):
- 2015 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես):
- 2015 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես):
- 2016 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)