ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ: Այս մասին ասված է Վարչապետի որոշմամբ: