Վարչապետի որոշմամբ ստեղծվել է նոր աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել, ըստ որի՝

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` 2016 թվականի հոկտեմբերի 13-16-ը Երևան քաղաքում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի կազմակերպչական աշխատանքների համակարգման և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումների ուղղորդման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել