ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում:
Կրթություն
1993թ. ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան,
1998թ. ավարտել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:
1996թ. ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։
Զինվորական ծառայությունը
1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1988 թվականից մասնակցել է արցախյան ազատամարտին:
1992թ. նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար:
1992-1993թթ. եղել է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար կապիտանի, ապա` մայորի կոչումով: 1993թ. նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ):
1994թ. ստացել է գնդապետի կոչում։
1996-2000թթ. գեներալ-մայորի կոչումով նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։
2000թ. ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։
Քաղաքական գործունեությունը
1992թ. ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1999թ. ՀՀ ԵԿՄ վարչության նախագահն է:
2000-2008թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ մարտական պատրաստության գծով:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Հասարակական գործունեություն
1999-ի դեկտեմբերից զբաղեցրել է Երկրապահ կամավորների միության (ԵԿՄ) վարչության նախագահի պաշտոնը
Այսօր արդեն ԵԿՄ-ն ունի ավելի քան 60 000 անդամ
Պարգևատրումներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (1994թ., ՀՀ),
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (1994թ., ԼՂՀ),
«Ոսկե արծիվ» շքանշանով (2000թ. ԼՂՀ),
Երկրապահի օրվա առթիվ` ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով (2002թ.):
Արժանացել է ԼՂՀ «Արցախի հերոս» կոչման (2000թ.),
Էջմիածին, Արմավիր եւ ԼՂՀ Մարտակերտ ու Հադրութ քաղաքների` «Պատվավոր քաղաքացի» կոչման:
Այլ
Ամուսնացած է, ունի 8 զավակ: