Կենտրոնական բանկն ամփոփել է շաբաթը

Իրավաբանnet-ը ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացել է սեպտեմբերի 12-16ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին՝
USD-Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,789,868 դոլար 473.24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 73,918,563 ԱՄՆ դոլար 474.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 474.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR-Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,603,024 եվրո 529.80 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 13,749,087 եվրո534.01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB-Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,553,807,896 ՌԴ ռուբլի 7,27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 563,845,435 ՌԴ ռուբլի 7,37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Սեպտեմբերի 5-11ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.8 մլն ԱՄՆ դոլար: 

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել