Զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը  16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում,  գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել  զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ։ Նախնական տվյալների հիման վրա՝ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել