ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Կողմերը քննարկել են երկու երկրների՝ մասնավորապես քննչական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել իր աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նոր որակ  կհաղորդեն փոխգործակցությանը։ Մասնավորապես՝ ԱՊՀ անդամ երեք պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների ղեկավարները համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ քննչական մարմինների ղեկավարների խորհուրդ ձևավորելու մտադրության մասին։

ՀՀ քննչական կոմիետի նախագահը համոզմունք է հայտնել, որ բազմակողմ միջգերատեսչական փոխգործակցությունը կնպաստի քննչական մարմինների համագործակցության ընդլայմանն ու զարգացմանը:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այսուհետ ևս շարունակել արդյունավետ փոխգործակցությունը։

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել