«Ժողովրդավարական ոստիկանություն` հավասար իրավունքներ և հնարավորություններ»

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Հարությունյանը հանդիպեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետներ Միա Տոմինենի և Հեդեր Հութանենի հետ:

Վահե Հարությունյանը փորձագետներին ներկայացրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության դերն ու նշանակությունը, ծառայողական քննությունների իրականացման ընթացակարգը:
Նշվեց, որ ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները սահմանված են «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով: Ոստիկանության ծառայողները հիշյալ կանոնների խախտման դեպքում ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, իսկ կոպիտ խախտումների դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկվում և տույժի տեսակը որոշվում է ոստիկանությունում 2013 թվականից գործող կարգապահական հանձնաժողովի կողմից:

Վահե Հարությունյանը վստահեցրեց, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարևորում է Հանձնաժողովի դերը, քանի որ այն ոստիկանության թափանցիկ և հրապարակային գործունեության գրավականներից է: Հանձնաժողովը ղեկավարում է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, աշխատանքների համակարգման պարտականությունը ոստիկանության պետի հրամանով դրվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության վրա: Հանձնաժողովի կազմում ընդգրկված 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանձնաժողովի լիիրավ անդամներ են:

Միա Տոմինենն ու Հեդեր Հութանեն բարձր գնահատեցին ոստիկանության աշխատանքը ժողովրդավարության, իրավակարգի, ոստիկան-քաղաքացի փոխհարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, որի վկայությունն է ոստիկանության կատարած աշխատանքը, և ոստիկանության կարգապահական հանձնաժողովը՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկումով:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել