Սեպտեմբերի 14-ին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամաբ աշխատանքից ազատվել են վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանը, վարչապետի խորհրդականներ Գագիկ Խաչատրյանը և Արամ Անանյանը:
Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է նաև Գուրգեն Դումանյանը.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գուրգեն Դումանյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»: