Իրավական թեմայով hավաք-խորհրդակցություն ՀՀ ԶՈՒ-ում

ՀՀ ԶՈւ 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է զորամասերի հրամանատարների ՍԻԱԳ օգնական-սպաների մասնագիտական հավաք-խորհրդակցություն:

Հավաք-խորհրդակցության նպատակն էր կատարելագործել ուսուցվող առարկաների վերաբերյալ մասնակիցների գործնական հմտությունները: Հավաք խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ ուսումնական տարվա կտրվածքով զորամասում կատարված աշխատանքները, արծարծվել են զորամասերում զինվորական իրավաբանի կողմից վարվող փաստաթղթղերի, իրավական աշխատանքների կազմակերպման, ծառայողական քննության անցկացման կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի եւ դրանց լրացման ու ներկայացման կարգի վերաբերյալ հարցեր:

Հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման, իրավական ակտիվների հետ տարվող աշխատանքների, զորամասերում ըստ օրվա կարգացուցակի` իրավական աշխատանքների և իրավական տեղեկատվության պատշաճ մատուցման հարցեր:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել