Կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների վերադարձ. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ռուսական Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում խոսել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի մասին:
Ջեյմս Ուորլիքը հայտնել է, թե առանձին կարգավորման պայմաններ կան, սակայն առաջ շարժվելու համար պակասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը:

Ամերիակացի համանախագահը նշել է նախագահների հանդիպումների արդյունավետության մասին. «Օգոստոսի 10-ին կայացավ Սարգսյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում, իսկ դրանից առաջ Ալիև-Պուտին հանդիպումը Բաքվում: Մենք հույս ունենք, որ այդ բանակցությունները կբերեն խնդրի խաղաղ կարգավորմանը»:

Ըստ Ուորլիքի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տեսանելի է հրադադարի խախտման նվազում, ինչը ստեղծում է մի դաշտ, որտեղ կարելի է կառուցել բանակցություններ: «Այդ իսկ պատճառով, մենք կցանկանայինք, որպեսզի ևս մեկ հանդիպում կայանար նախագահների միջև: Մենք ցանկանում ենք շարունակել աշխատել այդ առաջարկությունների վրա, որպեսզի նախագահների հետ համաձայնության կետ գտնենք և խախաղ լուծում գտնենք այն հարցին, ինչն արդեն ձգվում է 20 տարի»:

Հարցին. թե կան նոր հանդիպում կազմակերպելու պլաններ, համանախագահը դրական պատասխան է տվել, նշելով, որ դեռ հստակ չէ ժամանակի և տեղի հարցը, թե որտեղ կհանդիպեն: Նա նաև հույս հայտնեց, որ այդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մոտ երկու շաբաթից՝ Նյու-Յորքում, երբ համանախագահները կլինեն հաջորդ գագաթնաժողովին՝ քննարկելու սպասվող քայլերը:

Ջեյմս Ուորլիքը ԱՄՆ-ի տեսանկյունից խնդրի կարգավորման համար իդեալական սցենար է համարել այն, որը կլինի նաև ՌԴ-ի և Ֆրանսիայի համար: «Այդ համաձայնությունները հայտնի են բոլորին, և դրանք արդեն քննարվել են: Իսկ իդեալական կլինի եթե չլինեն հաղթող ու պարտվող կողմեր, այն պետք է շահավետ լինի երկու կողմերի համար էլ»,- ասել է նա:

«Տարածաշրջանում արժանի են ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում: Ոչ վաղ անցյալում հայերն ու ադրբեջանցիները ապրել են կողք կողքի՝ խաղաղության ու համաձայնության մեջ: Հիմա այդ ժամանակներն անցել են: Ցավալի է, որ հայ և ադրբեջանցի երիտասարդները մեծացել են առանց իրար ճանաչելու: Նրանք միմյանց մասին գիտեն միայն զլմ-ներից, ինչը թույլատերլի չէ: Մենք կցանկանայինք մարդկային շփում տեսնել նրանց մեջ»:

Ըստ Ուորլիքի խնդիրն իրենց տեսանկյունից ԼՂ հիմնախնդիրն ունի խաղաղ կարգավորման հնարավորություն որոշակի զիջումների պարագայում:

«Կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը: Դա կարգավորման պայմաններից մեկն է, բաց ոչ միակ պայմանը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղարար ուժերի ներկայությունը: Այս բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններ են, և բոլորն էլ հայտնի են: Անհրաժեշտ է, որ մենք աշխատենք կողմերի հետ այս բոլոր պայմանները միավորելու միջոց գտնելու նպատակով և հասնենք խաղաղ կարգավորման, դրանից կշահեն տարածաշրջանի բնակիչները»,- նշել է ամերիկացի համանախագահը:

Ամերիկացի համանախագահը Սերժ Սագսյանի Արցախ այցի մասին ասել է, որ Սարգսյանը ծնունդով Ղարաբաղից է և չկա ոչ մի անսովոր բան, որ նա այցելում է այդ տարածք: Բայց կարևոր է նաև լսել բոլոր կողմերին:

Իրավաբանnet

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել