Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189-րդ հոդվածում նշվում է, որ էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների և տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում կհանգեցնի տուգանքի:
Այսպիսով՝ Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների և տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: