54 անվանում դեղերի գները նվազել են 6.06 տոկոսով

Այսօր կառավարության նիստի ավարտին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց դեղերի շուկայական գների ուսումնասիրության արդյունքները: Նրա խոսքով, առողջապահության նախարարության կողմից յուրաքանչյուր ամիս իրականացվում է լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գների մշտադիտարկում:

«Հունվար-սեպտեմբեր ամիսների դեղերի մանրածախ գների համեմատությամբ` թվով 54 անվանում դեղերի գները նվազել են ընդհանուր առումով 2,5 տոկոսով, որից 30 անվանում դեղերի գները նվազել են 13,02 տոկոսով, իսկ 24 անվանում դեղերի գները բարձրացել են 10,52 տոկոսով: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին դեղերի մանրածախ գների համեմատությամբ, թվով 54 անվանում դեղերի գները նվազել են ընդհանուր առումով 6,06 տոկոսով, որից 31 անվանում դեղերի գները նվազել են 7,08 տոկոսով, իսկ 23 անվանում դեղերի գները բարձրացել են 1,02 տոկոսով»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել