ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը հավատարմագրեր է հանձնել

Սեպտեմբերի 6-ին Քուվեյթում ՀՀ նորանշանակ դեսպան Մանվել Բադեյանին ընդունեց Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը` հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին և շնորհավորելով նշանակման կապակցությամբ` էմիր ալ Սաբահը նշեց, որ մեծ ջերմությամբ և ակնածանքով է լցված բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ, որի զավակների մի հատվածը բնակվում է նաև Քուվեյթում: Շեյխ Սաբահը դեսպան Բադեյանին հաջողություն մաղթեց իր առաքելության իրականացման մեջ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար` Դեսպան Բադեյանը նշեց, որ իր համար պատիվ է ներկայացնել Հայաստանը Քուվեյթում և հավաստիացրեց, որ ջանք չի խնայի` երկկողմ բազմաոլորտ սերտ փոխգործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու համար:

ՀՀ դեսպանը Շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Սաբահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները: Իր հերթին Քուվեյթի էմիրը խնդրեց Նախագահ Սարգսյանին փոխանցել իր ջերմ ողջույնները:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի: Այդ համատեքստում ՀՀ դեսպանը իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Պետությանը և էմիր Սաբահ ալ-Սաբահին` երկու բարեկամ երկրների միջև կարևոր կապող օղակ հանդիսացող հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել