ՊՆ-ն հանդիպում է քաղաքացիների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների դիմումներն ու հարցերը ուղղված ՀՀ պաշտպանության նախարարին բազմաբնույթ էին և ներառում էին սոցիալական, առողջական, ֆինանսական ու իրավական ոլորտները:

Ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացիների խնդիրներին ու լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել հնարավոր տարբերակները քաղաքացիներին աջակցելու և նրանց խնդրանքներին համապատասխան լուծում տալու համար: Դիմումների զգալի մասին տրվել է դրական ընթացք: Բարձրաձայնված որոշ հարցեր էլ լուծվել են հենց պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել