Վարչապետը երկու գործուղման որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու որոշում է ստորագրել գործուղումների մասին: ՀՀ ԱՆ տեղակալ Գագիկ Միրիջանյանը սեպտեմբերի 6-7-ը կգործուղվի ՌԴ՝ Մոսկվա: Իսկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը սեպտեմբերի 12-15-ը՝ Ղազախստանի Հանրապետություն՝ Աստանա): Այսպիսով՝

«Համաձայն ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանին 2016 թվականի սեպտեմբերի 6-7-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի առաջին նիստին մասնակցելու համար:
2. Գագիկ Միրիջանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Գագիկ Միրիջանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը»:

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին 2016 թվականի սեպտեմբերի 12-15-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)՝ «Կանաչ կամուրջ» համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Հարությունյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Հարությունյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը»:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել