Հրդեհ է բռնկվել երթուղու մեջ գտնվող N1 ավտոբուսում

Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի 60 շենքի մոտակայքում այրվում է «Բոգդան» N1 երթուղուն պատկանող ավտոբուսը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.47-ին, մարվել՝ 18.50-ին:

Այրվել է շարժիչի հատվածը:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել