ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հսկողությամբ 2016 թվականի հուլիսի 28-ից սկսած կատարվում են պարբերականայցելություններ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Շարունակվում են այնտեղ պահվող՝Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացածկալանավորված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքներիապահովման եւ բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկմանաշխատանքները:
Մշտական սկզբունքով կատարվող այցելությունների շրջանակներումառանձնազրույցներ են տեղի ունեցել Սեդրակ Նազարյանի, ԹաթուլԹամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, ՀովհաննեսՀարությունյանի, ինչպես նաեւ Պավել եւ Արամ Մանուկյանների հետ:Կատարվել են մանրամասն ուսումնասիրություններ:
2016 թվականի օգոստոսի 19-ին գրություններ են ուղարկվել ՀՀարդարադատության նախարարություն, համաձայն ստացած բողոքների, միշարք կալանավորված անձանց բժշկական խնամքը կազմակերպելունպատակով վերջիններիս առողջապահական մարմինների բուժականհիմնարկ տեղափոխելու վերաբերյալ:
2016 թվականի օգոստոսի 22-ին Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի եւ բժիշկ-մասնագետի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցելության ընթացքում պարզվել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ գործուղված եւ վերջիններիս խնամքն ապահովող մասնագետների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցվել է:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան բուժօգնության հետագա կազմակերպման եւ խնամքը դադարեցնելու հարցով սկսվել է քննարկման ընթացակարգ: ՀՀ արդարադատության եւ առողջապահության նախարարություններից կպահանջվեն համապատասխան գրավոր պարզաբանումներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ