Կինը շտապօգնության ավտոմեքենայից դուրս է նետվել և մահացել

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 21-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1987 թ. ծնված Թամարա Հարությունյանի դիակը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Թ. Հարությունյանը Երևան-Սևան ճանապարհի 34-րդ կմ-ի հատվածում շտապօգնության «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս է նետվել և մահացել: Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել