Վրաստանում հինգ մարդ է ձերբակալվել` Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղի պայթեման միջոցով ահաբեկչական փորձի մեղադրանքով: Այս մասին գրում է ТАСС-ը` հղում անելով Վրաստանի անվտանգության պետական ծառայությանը:
Օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման փաստի առիթով ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի: Ձերբակալված անձիք պատրաստվում էին Սագուրամո գյուղի (Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ) մոտակայքում իրականացնել գազամուղի բաց հատվածի պայթեցում, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան:
Ահաբեկչության իրականացման նպատակով ձերբակալվածները անտառային հատվածով շարժվել են դեպի Ժինվալի- Շատիլի մայրուղու հատված, որտեղից էլ թաքստոցիցի դուրս են բերել զենք և պայթուցիկներ` 4 հատ 200 գրամանոց տրոտիլ, 5 պարկուճ-դետոնատոր և այլ իրեր, որոնք նրանք տեղափոխել ենք մեքենայի մեջ: Հենց այդ պահին էլ նրանք ձերբակալվել են: Թաքստոցի զննությամբ Վրաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները այլ ռազմամթերք:
«Ձերբակալվածներից մեկի բնակարանից առգրավված համակարգչում եղել է քարտեզ, որտեղ նշումներ կան` պլանավորված պայթյունի տեղերի վերաբերյալ»,- նշվել է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ բացի ձերբակալված հինգ անձանցից, ձերբակալվել է նաև Վրաստանի պարեկային ոստիկանության մեկ աշխատակից` ծառայողական դիրքը չարաշահելու մեղադրանքով, և մեկ Վրաստանի քաղաքացի` հանցագործության մասին իմանալու և իրավապահներին չհայատնելու մեղադրանքով:
«Այս պահի դրությամբ հայտնի է, որ հինգ անձանցից մեկը հաճախ է եղել Ուկրաինայում, սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյոք հանցավոր խումբը ղեկավարվել է արտերկրից: Այս գործով քննությունը շարունակվում է»,- հայտարարել է Վրաստանի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչը: