Օգոստոսի 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գերոգի Խաչատրյանը: որոշման մեջ նշվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 447-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝
Գեորգի Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»: