Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ կազմակերպելու վերաբերյալ

016-2017 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` օգոստոսի 25-30-ը մարզերում և Երևան քաղաքում հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ կազմակերպելու վերաբերյալ:

Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով՝ ըստ հաստատված ժամանակացույցի ՀՀ մարզեր կմեկնեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:
Նախարար  Լևոն Մկրտչյանն  օգոստոսի 26-ին կայցելի ՀՀ Լոռու, օգոստոսի 27-ին՝  Տավուշի, օգոստոսի 29-ին` Գեղարքունիքի մարզեր: Օգոստոսի 30-ին  նախարարը ներկա կլինի Երևան քաղաքի և  ՀՀ կրթության և գիտության  նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել