Օգոստոսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել էր ճանապարհի աջ եզրին կայանված «Տատրա» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ոստիկանությունից:
Փոխանցվում է, որ պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 18-ին, ժամը 9.30-ին, հիվանդանոց տեղափոխված ուղևորներից մեկը՝ 1988 թ. ծնված Ռաֆիկ Քոռօղլյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն: