ԿԳ նախարարը քայլեր է ձեռնարկում դրամահավաքությունը բացառելու ուղղությամբ

ՀՀ կրթության և  գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով  ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ հանրային դժգոհություն հարուցող երևույթները դպրոցներում բացառելու ուղղությամբ: Նախարարի շրջաբերականում մասնավորապես նշվում է.

«Խնդրում եմ Ձեր հանձնարարականն ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր ուսումնական տարում դրամահավաքության արատավոր դրսևորումները և ծնողների համար ավելորդ ֆինանսական խնդիրները բացառելու վերաբերյալ: Հատկապես հարկ է հաշվի առնել ծնողների կամքը դպրոցական համազգեստ սահմանելիս՝ պահպանելով դասական համադրությունը և խուսափելով անհարկի պարտադրանքներից»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:

ԿԳ նախարարը նույնաբովանդակ հանձնարարական է տվել նախարարության ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել