Չինաստանը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելություններից

Թուրքիայում Չինաստանի դեսպանատունը նախազգուշացում է հրապարակել իր քաղաքացիների համար՝ խորհուրդ տալով զգույշ լինել Թուրքիա մեկնելիս եւ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես հրաժարվել երկրի հարավ այցելություններից: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Նախազգուշացումը  կգործի մինչեւ նոյեմբերի 16-ը: Չինաստանի ԱԳՆ-ն  եւ Թուրքիայի դիվանագիտական կառույցները, մասնավորապես, խորհուրդ են տալիս հրաժարվել Թուրքիայի հարավ եւ Սիրիայի սահմանամերձ շրջաններ այցելություններից, իսկ արդեն Թուրքիայում գտնվող քաղաքացիներին խորհուրդ են տալիս խուսափել բազմամարդ վայրեր այցելելուց:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել