Երևան-Սևան հատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն

Վիճակագրության համաձայն` ամռանը մայրուղու Երևան-Սևան հատվածում հաճախանում են ճանապարհատրանսպորային պատահարները:

Բնակչության շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց տեղափոխումը մասնագիտացված բժշկական կենտրոններ օպերատիվ ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 7-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երևան-Սևան հատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն:

Նշենք, որ աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայության միջոցներով` միաժամանակ բժշկական կենտրոններում ապահովելով ծառայության անխափան աշխատանք:

ՀՀ առողջապահության նախարարությունում ամփոփվել են դեպքերի մասին հաղորդված 1-ամսյա տվյալները, ըստ որի` ավտոմայրուղու երևան-Սևան հատվածում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի բժշկական կենտրոնների կողմից սպասարկվել է 20, Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնի կողմից` 11 շտապ օգնության կանչ: Բարեբախտաբար ծանր վնասվածքներով պատահարներ չեն արձանագրվել: Բոլոր դիմողներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Առողջապահության նախարարություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել